432 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-06 05:11
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանի կառավարման տարիներին գյուղատնտեսությունը անկում է ապրում

Փաշինյանի կառավարման տարիներին գյուղատնտեսությունը անկում է ապրում

Վերջին հինգ տարիներին Հայաստանի գյուղատնտեսությունը գրանցում է շարունակական անկում։ Ոլորտի վերլուծաբանների տվյալներով՝ ցանքատարածությունները կրճատվել են շուրջ 10 տոկոսով։

Հացահատիկային մշակաբույսերի տարածքները նվազել են 124 հազար հեկտարից մինչև 110 հազար հեկտար։ Ցորենի ցանքատարածությունները նվազել են 59 հազարից մինչև 56 հազար հեկտար, բանջարեղենինը՝ 19,5 հազարից մինչև 17,5 հազար, իսկ կարտոֆիլինը՝ 20 հազարից մինչև 19 հազար հեկտար։

Անասնապահության ոլորտում ևս նկատվում է բացասական միտում․ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը երեք տարվա ընթացքում նվազել է 501 հազարից մինչև 475 հազար։

Փորձագետները նշում են, որ կառավարության ներկայացրած «աճի» մասին հայտարարությունները հիմնված են դրամական արտահայտությամբ ցուցանիշների վրա, որոնք մեծացել են հիմնականում գնաճի հաշվին։ Ֆիզիկական արտադրության ծավալները, ըստ ոլորտային գնահատականների, շարունակում են կրճատվել։

Միևնույն ժամանակ աճել է ցորենի, ալյուրի, բանջարեղենի, ձվի և մսի ներմուծումը, ինչի հետևանքով զգալի արտարժույթ է դուրս գալիս երկրից։