363 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-16 13:12
Քաղաքական խաղադաշտ

Այս տարիներին մեր երկրները հաստատել են բարեկամական սերտ կապեր․ Խաչատուրյանը՝ Լիտվայի նախագահին

Այս տարիներին մեր երկրները հաստատել են բարեկամական սերտ կապեր․ Խաչատուրյանը՝ Լիտվայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային Ազգային տոնի կապակցությամբ։

«Ընթացիկ տարին նշանավորվում է Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակով։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս տարիների ընթացքում մեր երկրները հաստատվել են բարեկամական սերտ կապեր, որոնք աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ:

Լիահույս եմ, որ առկա ձեռքբերումները ամուր հիմք կդառնան երկկողմ օրակարգի ընդլայնման համար:

Բարձր եմ գնահատում Լիտվայի աջակցությունը Հայաստանին՝ ուղղված Հայաստան-Եվրամիություն գործընկերային հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- մասնավորապես ասվում է ուղերձում: