Ադրբեջանից Հայաստան կարտահանվի նավթամթերքի հերթական խմբաքանակը, ինչպես նաև կիրականացվի տարանցիկ բեռների մատակարարում:
Ինչպես հայտնում է «ԱՊԱ»-ն, սեպտեմբերի 5-ին Բալաջարի կայարանից Բեյուք-Քեսիկի ուղղությամբ կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք՝ 977 տոննա ընդհանուր քաշով։ Հիշեցնենք, որ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 16 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա «ԱԻ-92» և «ԱԻ-95» տեսակի բենզին։