345 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-25 07:07
Հայաստանով մեկ

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4500 տոննա դիզելային վառելիք

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4500 տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարման ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստան առաքել ևս 4500 տոննա դիզելային վառելիք։

APA-ին հայտնի է դարձել, որ դիզելային վառելիքի այս ծավալը Ադրբեջանից երկաթուղով կառաքվի այսօր՝ փետրվարի 25-ին։

Նշենք, որ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին։