228 դիտում, 57 րոպե առաջ - 2026-09-21 15:00
Քաղաքական խաղադաշտ

«Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ»․ Լավրով

«Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ»․ Լավրով

Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հարգելի Արարատ Սամվելի,

Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ ռուս-հայկական համապարփակ փոխգործակցության պահպանումը, ներառյալ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության պահպանումը, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին:

Մաղթում եմ Ձեզ և ՀՀ ԱԳՆ ամբողջ անձնակազմին քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ»,- ասված է ուղերձում: