432 դիտում, 4 ժամ առաջ - 2026-09-25 10:47
Գործարար աշխարհ

ԵՄ-ում հայկական արտադրանքին գրկաբաց չեն սպասելու. ՌԴ ԱԳՆ

ԵՄ-ում հայկական արտադրանքին գրկաբաց չեն սպասելու. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության ներքին շուկան մրցակցային է և խիստ կանոնակարգված, հայկական արտադրանքի համար այնտեղ հարմարավետ պայմաններ չեն լինելու։ «РИА Новости» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական հիմնախնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Դաժան իրականությունն այն է, որ ԵՄ ներքին շուկան շատ մրցակցային է և կանոնակարգված, այնտեղ հայկական արտադրանքին գրկաբաց միանշանակ չեն սպասելու»,- ասել է Մասլեննիկովը։

Միևնույն ժամանակ, դիվանագետը հիշեցրել է, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, թեկնածու երկրները ԵՄ անդամակցությանը կարող են սպասել նույնիսկ ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ։