417 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-24 09:05
Աշխարհով մեկ

Հայաստանի կառավարությունը պետք է ժամանակին կանխեր նմանատիպ արշավը. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ երեկ Թուրքիայի դրոշն այրելnւ մասին

Հայաստանի կառավարությունը պետք է ժամանակին կանխեր նմանատիպ արշավը. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ երեկ Թուրքիայի դրոշն այրելnւ մասին

Հայաստանի կառավարությունը պետք է ժամանակին կանխեր նմանատիպ արշավը, որն էթնիկ հողի վրա արմատացած ատելության մարմնավորում է, և ձեռնարկեր անվտանգության համապատասխան միջոցներ: Այս մասին գրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով երեկ Թուրքիայի դրոշն այրելուն:

«Լիովին անընդունելի է նման գործողությունների վրա աչք փակելը՝ քողարկվելով ժողովրդավարական նորմերով, հավաքների ազատությամբ և կարծիքի ազատությամբ։ Նման գործողությունները, որոնք շարունակում են մնալ Հայաստանում ռևանշիզմի և էթնիկ ատելության վրա հիմնված ֆաշիստական մտածողության բացահայտ դրսևորում, պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային մակարդակով։ Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց»,- ասված է հայտարարության մեջ։