522 դիտում, 5 ժամ առաջ - 2026-10-03 12:02
Քաղաքական խաղադաշտ

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

«Անկախությունից առաջ՝ շուրջ յոթանասուն տարի, ապրել ենք Խորհրդային միությունում, որն իր էությամբ եղել է աթեիստական պետություն։ Խորհրդային Հայաստանում հավատացյալ բառն ունեցել է բացասական ընկալում, որովհետև նրանք, ովքեր հավատում էին Աստծուն, ըստ էության, մերժվում էին պետության կողմից»,- «Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի» իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ, ու իմ ընկալումն այն է, որ ՀՀ քաղաքացին պետք է հավատա Աստծուն, որովհետև ՀՀ-ն մեր Ավետյաց երկիրն է»,- հավելել է նա։