291 դիտում, 43 րոպե առաջ - 2026-10-15 14:02
Քաղաքական խաղադաշտ

«Ինձ լռեցնելու միտում ունեն, բայց ես ավելի շատ եմ խոսելու»․ Մեսրոպ Մանուկյան

«Ինձ լռեցնելու միտում ունեն, բայց ես ավելի շատ եմ խոսելու»․ Մեսրոպ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի կարծիքով՝ իրեն մանդատից զրկելու վերաբերյալ քննարկումները կարող են իր գործունեությունը լռեցնելու փորձ լինել։

Մանուկյանի խոսքով՝ նախկինում ևս իր նկատմամբ նման քայլերի մասին խոսակցություններ են եղել, սակայն դրանք իրեն չեն լռեցրել։

«Իմ տպավորությունն այն էր, որ այդ հոդվածը ինչ-որ մեկը ՔՊ-ից կամ իշխանությունից էր տվել, մի փոքր էլ ձևափոխել էին՝ հրապարակելու համար։ Ինձ լռեցնելու միտում ունեն, որովհետև խոսում են ինձ մանդատից զրկելու տարբերակի մասին։ Բայց նույն մանկապարտեզների կոռուպցիայի բացահայտումներից և քաղաքական ակցիաներից հետո ես չեմ լռել, ընդհակառակը՝ քառակի ավելի շատ եմ խոսել»,– ասել է պատգամավորը։

Նա նաև նշել է, որ իր դեմ հնարավոր քայլերը չեն խանգարի իրեն շարունակել խոսել կոռուպցիայի և թալանի մասին։

«Իրենց կարծիքով՝ կգնան, ինչ-որ բան կանեն, ու Մեսրոպը կլռի՞։ Ո՛չ։ Դուք խոսեք Ձեր թալանի և կոռուպցիայի մասին, գնացե՛ք, բացահայտե՛ք դրանք, այդ հարցերից խոսե՛ք։ Ես խոսում եմ կոռուպցիայից ու թալանից, դուք՝ ուրիշ բանից։ Սա է իրականությունը»,– հայտարարել է Մեսրոպ Մանուկյանը։