Լրագրողի հարցին, թե ինչպես է հնարավոր իրականացնել Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ Արծվաշենի «մի քիչ աջ, մի քիչ ձախ» տեղափոխման գաղափարը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը պատասխանել է, որ այս պահին չի կարող մեկնաբանել հնարավոր լուծման մանրամասները։
Նրա խոսքով՝ հարցի վերաբերյալ պարզաբանումներ հնարավոր կլինի ներկայացնել միայն այն բանից հետո, երբ վերջնական տարբերակը պաշտոնական տեքստով հրապարակվի։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր անկլավների և էքսկլավների խնդրի հնարավոր լուծումներին՝ ներկայացնելով նաև Արծվաշենի հարցի կարգավորման իր պատկերացումը։
Մասնավորապես, վարչապետը նշել էր, որ հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել Արծվաշենն իր տարածքով Հայաստանի հիմնական տարածքին մոտեցնելը՝ այն «մի քիչ աջ, մի քիչ ձախ» տեղափոխելու միջոցով, որպեսզի Հայաստանի և Արծվաշենի միջև այլ երկրի տարածք չլինի։
Թե ինչ մեխանիզմով կարող է իրականացվել նման տարբերակը և ինչ իրավական ու տարածքային լուծումներ են քննարկվում, առայժմ հստակեցված չէ։