«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ «Հաղթանակ» դաշինքի անդամների և կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 10 անձ ձերբակալվել է։
\nՄի շարք անձանց գաղտնալսել են, և և մեղադրանքի հիմքում դրել այնպիսի խոսակցություններ, որոնք կենցաղային բնույթի են և կապ չունեն նախընտրական գործընթացների հետ:
\nՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկությունը ոչ՛ հաստատեց, ոչ՛ հերքեց՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է: «Կատարվում են գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք հայտարարությամբ»,-ասաց նա:
\nԱվելի վաղ հայտնել էինք, որ խուզարկվել են նաև դաշինքի ավագանու անդամներ
\nԿարեն Գևորգյանի,
\nԱրմեն Դավթյանի,
\nՄայիս Մելքոնյանի,
\nՏիգրան Գևորգյանի տները։
\nՏեղեկություններ կային, որ իրավապահները պատրաստվում են մուտք գործել նաև դաշինքի ղեկավար՝ Սևակ Խաչատրյանի տուն։
\nՀակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քննվող քրեական վարույթների շրջանակում իրականացվում են ապացուցողական գործողություններ։
\nՄենք նաև գրել էինք, որ իշխանությունը, փաստորեն, այդքան էլ հաշտ չէ ընտրության արդյունքների հետ, ու մտադիր է հատիկ առ հատիկ գնալ ընդդիմադիրների և նրանց սատարողների հետևից: Սա 2026թ.-ի ընտրությունների նախապատրաստական աշխատանք է: Փաստացի Սևակ Խաչատրյանի ստացած ձայները հուսահատության մեջ է գցել իշխող ուժին:
\nԼիա Սարգսյան