Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Աբրահամ քահանա Մարտիրոսյանը գրում է․
\n«Դատապարտելի է անցած կիրակի օրը Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում Տեր Երվանդ քահանա Բաբայանի կողմից Վեհափառ Հայրապետի անվան միտումնավոր զեղչումը:\nԱյս արարքը հանդիսանում է եկեղեցական Սուրբ կանոնի կոպիտ խախտում և առաջացնում է խորը մտահոգություն։\nՀույս ունեմ, որ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը, կհասկանա դրա նկատմամբ հոգևորականության ու հավատացյալների մտահոգությունը և անկեղծորեն կզղջա»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ներկայութամբ մատուցվող պատարագների ժամանակ քահանաները միտումնավոր չեն հնչեցնում Կաթողիկոսի անունը։