429 դիտում, 10 ամիս առաջ - 2025-11-28 06:21
Հայաստանով մեկ

Ապաշխարության եմ կոչում բոլոր այն հոգևորականներին, որոնք խոտորվեցին առաքելահաստատ կանոնական ճանապարհից. Տեր Նարեկ

Ապաշխարության եմ կոչում բոլոր այն հոգևորականներին, որոնք խոտորվեցին առաքելահաստատ կանոնական ճանապարհից. Տեր Նարեկ

Տեր Նարեկ քահանա Սարգսյանը որդիական խոնարհությամբ հավատարմությունն է հայտնել Առաքելահիմն Սուրբ Եկեղեցուն, Միածնաէջ Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Հայրապետին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոսին։

«Առաքելահիմն Սուրբ Եկեղեցուս, Միածնաէջ Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Հայրապետին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոսին հայտնում եմ որդիական խոնարհությամբ հավատարմությունս։ Տերն անսասան պահի Հայոց Եկեղեցին և իր Գահակալին։

Ապաշխարության եմ կոչում բոլոր այն հոգևորականներին, որոնք խոտորվեցին առաքելահաստատ կանոնական ճանապարհից։ Գուցե թե Տերը ողորմած գտնվի»,- գրել է Տեր Հայրը։