«Վարդապետների ժողովում մեր մտահոգություններն ենք հայտնել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, բայց ինչ դիրքորոշումներ կլինեն՝ կարտահայտենք ավելի ուշ։ Իսկ Վեհարանի ժողովից տեղյակ չեմ»,- այսօր Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց Հայր Անանիան։ Դիտարկմանը՝ թե ժողովում քննարկվել է երեկ վարչապետի հետ հանդիպած հոգևորականների կարգալուծության հարցը, Հայր Անանիան պատասխանեց․ «Քննարկումները, թե կարգալուծության հարց է քննարկվել, բացարձակ սուտ է, նույնիսկ մտքներիս ծայրով չի անցել և դա մեր իրավասություններից դուրս է»։ |