Խոսելով Կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի ծրագրերից՝ քաղաքացին ասաց, որ իշխանություններին չի հաջողվի կազմաքանդել եկեղեցին։\n«Տեսավ՝ ժողովուրդը չի գնում, ներսից է կազմաքանդում։ Ներսից եպիսկոպոսներ է բերում, էսա անում է, էնա անում։ Մեկ է՝ հայ ժողովուրդը իրա եկեղեցուն հավատարիմ է, էդ բանը չի ստացվի իրա մոտ։ Մարդիկ թույլ չեն տա, ինչքան էլ ուզում է կազմաքանդի, Կճորյանին, բանին բերի իրա մոտ, էս անի–էն անի։ Հարյուր միջոցի է դիմում, որ Կաթողիկոսին հանի, մեկ է՝ չի ստացվի իրա մոտ։ Ինքը հենց որ եկավ իշխանության, ասաց՝ «նոր Հայաստան, նոր եկեղեցի, նոր Կաթողիկոս» և այլն։ Ինքը հենց այն ժամանակվանից եկեղեցու հանդեպ սրված է։ Ոչ մի պետության ղեկավար եկեղեցու հետ սենց հակամարտության մեջ չի մտել, ոնց որ ինքը»,-ասաց նա։
Մանրամասն՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ