«Այս ամեն ինչը քաղաքական պատվեր է և այն քննիչները, այն դատախազները, ովքեր օրենքից դուրս, զանգով հանկարծ գործունեություն են ծավալելու՝ մինչև վերջ պատասխան են տալու, ուզում է այս կառավարությունը փոխվի, չփոխվի, անպայման, մինչև վերջ պատասխան են տալու»,- այսօր դատական նիստի ժամանակ հայտարարեց Գյումրու քաղաքապետ վարդան Ղուկասյանը։
«2007թ․ մահափորձից հետո անձամբ ես և իմ ընտանիքը ենթարկվում ենք նմանատիպ բռնությունների։ Տղայիս մի քանի անգամ բանտարկել են, հետո արդարացրել, ինձ հետ կապված մոտավորապես 100-ավոր գործեր են ստեղծել, վերջին ընտրություններից առաջ մի քանի տասնյակ մարդիկ ասում էին, որ չեն թողնելու աշխատեք․ բռնություններ, մասկեքով հարձակումներ, գետնին պառկացնել, և վերջինն էլ այս շոուն կազմակերպվեց»,- նշեց Ղուկասյանը։