303 դիտում, 9 ամիս առաջ - 2026-01-04 12:54
Քաղաքական խաղադաշտ

«Ինքնակոչ խաչքավորը» պատարագը խոչընդոտել է ոստիկանների օժանդակությամբ

«Ինքնակոչ խաչքավորը» պատարագը խոչընդոտել է ոստիկանների օժանդակությամբ

«Իշխանություն» լրատվականը պարզել է, որ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը,\nդեկտեմբերի 31-ին,  Սուրբ Աստվածածին\nեկեղեցում սրբազան արարողության խոչընդոտումն իրականացրել է ոստիկանության աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։

\n\n\n\n\n\n

Մասնավորապես, եկեղեցում գտնվել են Թալինի ոստիկանության աշխատակիցներ Ժակ\nՂուկասյանը և Լուկաշ Հարությունյանը, ինչպես նաև Սափեյանի հորեղբոր տղաները և\nքաղաքապետարանի աշխատակիցներ։ Նրանց ներկայությունն ու գործողությունները փաստացի\nծառայել են մեկ նպատակի՝ ապահովել\nհամայնքապետի կողմից եկեղեցական արարողության խոչընդոտումը։

\n\n

Թալինի ոստիկանության ծառայողները, որոնց պարտականությունն է պաշտպանել\nհասարակական կարգը և կրոնական ազատությունները,  այդ օրը հանդես են եկել ոչ թե որպես իրավապահներ,\nայլ որպես Սափեյանի կամակատարներ։ Նրանք ոչ միայն չեն կանխել սրբազան արարողության\nխոչընդոտումը, այլ իրենց մասնակցությամբ օժանդակել եւ լեգիտիմացրել են եկեղեցու ներսում կատարված խուլիգանությունը։

\n\n

Արագածոտնի թեմի տարածած հայտարարության համաձայն՝  հոգևորականներն ու եկեղեցում գտնվող հավատավոր\nժողովուրդը,  հնարավոր բախումներից ու\nանախորժություններից խուսափելու համար,  ստիպված են եղել՝ լքել եկեղեցին, որտեղ, մինչ\nայդ, պատշաճ կարգով մատուցվում էր սրբազան արարողությունը ։ Սափեյանը հայտարարել է,\nթե հունվարի 6-ին իր անձը պետք\nէ ներկայացվի, որպես Թալինի եկեղեցու խաչքավոր։

\n\n

«Իշխանության» տեղեկություններով՝\nինքնակոչ «խաչքավորը» ջանասիրաբար փորձում է հայտնվել Նիկոլ\nՓաշինյանի տեսադաշտում՝ 2026թ․ պատգամավորական ցուցակում հայտնվելու համար։ Այդ\nճանապարհին, Թալինի համայնքապետը, գիտակցաբար անարգում է եկեղեցու դերը եւ արժեքները,\nոտնահարում հավատացյալների իրավունքները, ցատկում է Մայր Աթոռի պատերին, եկեղեցու\nբակում հնչեցնում է սեռական բնույթի հայհոյանքներ, սադրիչ կոչեր անում՝ հրահրելով\nբախումներ։

\n\n

Եկեղեցու օրինական գործունեությունը\nկամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը քրեական հանցագործություն է։ Քննչական կոմիտեից\nտեղեկացանք, որ վարույթ նախաձեռնված չէ, այսինքն՝ Տավրոս Սափեյանը եւ նրա հետ գործող\nանձինք պատասխանատվության չեն ենթարկվել։


\n\n

 Լիա Սարգսյան