315 դիտում, 9 ամիս առաջ - 2026-01-05 08:00
Քաղաքական խաղադաշտ Հայաստանով մեկ

Սույնով պաշտոնապես հաստատվեց, որ Եկեղեցու դեմ գրոհը քաղաքական գործընթաց է․ փաստաբան

Սույնով պաշտոնապես հաստատվեց, որ Եկեղեցու դեմ գրոհը քաղաքական գործընթաց է․ փաստաբան

Սույնով գրավոր, պաշտոնապես հաստատվեց, որ եկեղեցու դեմ գրոհը քաղաքական գործընթաց է։ Այս մասին հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Այս ողջ շոուի ու ստորագրած թղթի միակ հետաքրքիր մասն այն է, որ անհոդաբաշխ մտքերի ոչինչ չասող այս շարադրանքն ինքը ստորագրել է ի պաշտոնե, որպես վարչապետ։

Գուցե փառասիրությունը թույլ չի տվել հիշել, որ այս արշավում ներկայանում էր իբրև եկեղեցու շարքային հետևորդ, գուցե տեքստը կազմող աշխատողն է վախեցել պաշտոնը չնշել…

Բայց սույնով գրավոր, պաշտոնապես հաստատվեց, որ եկեղեցու դեմ գրոհը քաղաքական գործընթաց է, և որ պետությունը ուղիղ է միջամտում եկեղեցու գործերին»։