669 դիտում, 9 ամիս առաջ - 2026-01-09 13:03
Հայաստանով մեկ

Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը միանում է ՀԱԵ Բարենորոգման հայտարարությանը

Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը միանում է ՀԱԵ Բարենորոգման հայտարարությանը

«Ես` Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանս ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած`Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությունը,աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»,- ասված է «Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգում» Ֆեյսբուքի էջում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է Համակարգող խորհուրդ, որին վերապահվում են  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել Համակարգող խորհրդի միաձայնությամբ: Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգին:

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդը գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։