372 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-20 14:40
Հայաստանով մեկ

Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահի իր պաշտոնից

Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահի իր պաշտոնից
Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը Հայրապետական տնօրինությամբ ազատվել է իր պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
 
«Գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։
 
Մեկ այլ տնօրինությամբ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ»,- ասված է հաղորդագրությունում: