«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Մեսրոպ Եսայանը գրումմ է.
«Քաղաքական հետապնդումները շարունակվում են։
Այսօր՝ հունվարի 22-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝
նախագահող դատավոր Ա. Ղուկասյան դատավորներ՝
Ա. Բեկթաշյան
Մ. Հարությունյան
որոշեց բեկանել 2024թ-ի մայիսի 31-ին «Սրբազան պայքար»-ի մասնակիցների կողմից ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո մեր դեմ հարուցված քրեական գործով առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման վերդիկտը և գործը ուղարկել
նոր դատաքննության։
Հետագա ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ»։