444 դիտում, 7 ամիս առաջ - 2026-02-06 07:40
Օրենքի դաշտում

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել

Այս պահին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ ընթանում է Արման Սարոյանը՝ (Մասյացոտնի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) ընդդեմ Մայր Աթոռի դատական նիստը։

Նշենք, որ նախկին հոգևորականը պահանջում է իրեն վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Արման Սարոյանը, սակայն, այսօր չի ներկայացել դատական նիստին, նա միջնորդել է հետաձգել նիստը՝ պատճառաբանելով, թե ծանուցում չի ստացել։

Սակայն Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը պնդում ՝, որ պատշաճ ծանուցում է կատարվել։ Զոհրաբյանը կես ժամ ընդմիջում խնդրեց, որպեսզի ապացուցի, որ ծանուցումը կատարվել է։

Caption