408 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-27 09:39
Հայաստանով մեկ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը կրկին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը կրկին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝  հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։

Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Քննարկվել են աշխատանքների որակի ապահովման և սահմանված ժամկետների պահպանմանն առնչվող մի շարք հարցեր։

\n