Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սոցիոլոգիական հարցումներում կորցնում է առաջատարի դիրքերը։ Ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների՝ Ազգային անվտանգության ծառայությունը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել հարցումների արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող ուժի վարկանիշը գնահատվում է ընդամենը 14 տոկոս։ Աղբյուրի համաձայն՝ ընդդիմադիր ուժերը աստիճանաբար ավելացնում են իրենց աջակցությունը, և մի քանի շաբաթից «ՔՊ»-ն կարող է կորցնել առաջատար դիրքը։
Ի պատասխան ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախարարներին մշակել պոպուլիստական նախաձեռնություններ։ Թերթը հիշեցնում է, որ փետրվարի 25-ին Իջևանում ունեցած ելույթի ժամանակ վարչապետը հայտարարել է կենսաթոշակների բարձրացման մասին, թեև 2026 թվականի բյուջեի նախագծում նման աճ նախատեսված չէր։ Ավելին՝ 2025-ի հունվարին Փաշինյանը պնդում էր, որ 10 հազար դրամ հավելումը չի լուծի թոշակառուների խնդիրները, սակայն այժմ, ռեյտինգի անկման ֆոնին, ստիպված է դիմել հենց այդ քայլին։
Այս ֆոնին իշխանությունը փորձում է շտապել «թունավոր» ակտիվներից ազատվելու գործընթացը. հրապարակայնորեն բաժանվել է Հակոբյանից, ազատվել է երկրորդական ուժայիններից, փորձում է մարել Սահմանադրության փոփոխության և Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու թեմաները։ Սակայն այս ամենը ժամանակավոր քայլեր են, որոնք չեն փոխում ընդհանուր պատկերը։