504 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-08 06:29
Քաղաքական խաղադաշտ

Կինը՝ որպես պետության հենասյուն. մեր ծրագրային քայլերը, որոնք կուղղվեն ձեր բարեկեցությանը․ Զուրաբյան

Կինը՝ որպես պետության հենասյուն. մեր ծրագրային քայլերը, որոնք կուղղվեն ձեր բարեկեցությանը․ Զուրաբյան

ՀԱԿ վարչապետի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«Սիրելի կանայք,

Գեղեցկության և հմայքի կրողներ, մեր հոգևոր հանգստի պահապաններ և զգացմունքային փոթորիկների հրահրիչներ, մայրեր, քույրեր, սիրելիներ,

Շնորհավորում եմ ձեզ կանանց տոնի կապակցությամբ և մաղթում, որ սերն ու երջանկությունն անպակաս լինի ձեզնից, որ քնքուշ հոգատարության մեջ անհոգ լինեք, իսկ վերը նշված զգացմունքային փոթորիկները նավարկեք վստահությամբ և երանությամբ:

Այս անգամ մարտի 8-ի տոնը շնորհավորելով որպես վարչապետի թեկնածու, ցանկանում եմ նաև ներկայացնել մեր այն ծրագրերը, որոնք կապված մեր երկրում կանանց կյանքը բարելավելու հետ և կիրականացվեն պետության կողմից մեր քաղաքական ուժի հաղթանակի դեպքում.

– Մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց համար հարկային արտոնություններ։

– Մանկապարտեզի կամ դայակի վաուչերներ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար պետության կողմից: Սա թույլ կտա, որ հատկապես երիտասարդ մայրերը ավելի հեշտ վերադառնան աշխատանքի։

– Անվճար վերապատրաստման ծրագրեր այն կանանց համար, որոնք ունեն 5 տարեկանից փոքր երեխա:

– Աշխատանքի տեղավորման հատուկ ծրագրեր միայնակ մայրերի համար։

– Հետծննդաբերական առողջության ծրագիր՝ ծննդից հետո առաջին տարվա ընթացքում կանանց համար անվճար բժշկական և հոգեբանական խորհրդատվություն։

– Ընտանեկան բռնության դեմ իրական պայքար և կանխարգելիչ աշխատանք:

– Անվճար նախադպրոցական հաստատությունների հասանելիության ապահովում, հատկապես մարզերում:

Սիրով ու խոնարհումով` ի գո´րծ»: