357 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-17 16:02
Քաղաքական խաղադաշտ

Ալիեւն իր ուզածը ստացավ, սահմանազատման գործընթացը կանգ առավ

Ալիեւն իր ուզածը ստացավ, սահմանազատման գործընթացը կանգ առավ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները\nխաղաղ ճանապարհով կարգավորելու համար սկիզբ առած սահմանազատման գործընթացը փաստացի\nկանգ է առել։ Նիկոլ Փաշինյանը նախկինում\nբազմիցս ասում էր, որ սահմանազատումը կօգնի հստակեցնել սահմանները և լուծել\nխնդիրները խաղաղ ճանապարհով։ Սակայն այսօր այդ գործընթացի մասին գրեթե չի խոսվում։ 

\n

Մինչդեռ իրականում խնդիրը ոչ թե լուծվել է, այլ\nավելի է խորացել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի\nղեկավարած երկիրը շարունակում է վերահսկել Հայաստանի տարածքների մի մասը՝\nՋերմուկի, Գեղարքունիքի և Սյունիքի ուղղություններով։ Ոչ միայն վրահսկում են,\nայլեւ ամրաշինական աշխատանքներ են տանում։

\n

Համապետական\nընտրությունների նախաշեմին սահմանազատման գործընթացը շարունակելը առնվազն Նիկոլ\nՓաշինյանի շահերից չի բխում։ Թեման միտումնավոր չի բարձրաձայնվում, քանի որ այն անհարմար\nհարցեր կարող է առաջացնել, օրինակ՝ ինչո՞ւ այդ տարածքները դեռ վերադարձված չեն, և\nԱդրբեջանը հետ կվերադարձնի՞ մեր սուվերեն տարածքները։  Ներքաղաքական այս ակտիվ փուլերում նման թեմաները\nփորձում են շրջանցել։ Սահմանազատումը շատ զգայուն հարց է, որովհետև վերաբերում է\nտարածքներին և անվտանգությանը։ Արդյունքում ստացվում է պարզ պատկեր․
\nմարդկանց խոստացվեց, որ Ադրբեջանի հետ կոնֆլիկտը կլուծվի բանակցություններով, բայց\nայսօր այդ գործընթացը չկա, իսկ պաշտոնական Բաքուն էլ շարունակում է Հայաստանի\nսուվերեն տարածքները զավթելու հռետորաբանությունը։ Եթե սահմանազատումը պետք է\nլուծում լիներ, ապա ինչո՞ւ այն դադարեց։ Եթե այն շարունակվում է, ապա ինչո՞ւ դրա\nմասին չեն խոսում։
Այս հարցերը մնում են առանց պատասխանների։