678 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-22 17:27
Հայաստանով մեկ

Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը. Բագրատ Սրբազանի նամակը` Արմինե Մոսիյանին

Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը. Բագրատ Սրբազանի նամակը` Արմինե Մոսիյանին

Բագրատ Սրբազանի նամակը` Արմինե Մոսիյանին.

«Շատ սիրելի' Արմինե,

Ամբողջ սրտով և սիրով իմ զորակցությունը, օրհնությունը, գնահատանքը և շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ արցախյան ուղղամտությանն ու համարձակությանը հատուկ, այսօր ուղղակիորեն վերստին մերկացրել եք չարիքին և իր էությունը:

Աստծո կամոք թե' Ձեր զավակը, և թե' մենք բոլորս կվերադառնանք Արցախ` մեր հարազատ և անկրկնելի Տուն-Հայրենիքը:

Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը:

Բյուր օրհնություն Ձեզ, իմ հրաշալի Արցախահամ, Արցախաբույր, Արցախացած քույր:

Չե'մ մոռանալու հանուն Քեզ, Հայաստան,

Չե'մ ներելու հանուն Քեզ, Արցախ...

Հաղթանակն այլընտրանք չունի...

Սիրով և աղոթքով`

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

22.03.2026

Caption