441 դիտում, 6 ամիս առաջ - 2026-03-23 17:01
Քաղաքական խաղադաշտ

Հայաստանի դռները Թուրքիայի առաջ կբացեն մինչև ընտրություններ

Հայաստանի դռները Թուրքիայի առաջ կբացեն մինչև ընտրություններ

Թուրքական Yesiligdir կայքը գրում է, որ հնարավոր է՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանը բացվի մինչև հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Թե կոնկրետ երբ դա կլինի, դեռ որոշված չէ․ վերջնական որոշումը պետք է ընդունի Թուրքիայի արտգործնախարարությունը։

Այս ընթացքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Երևանն ու Անկարան քննարկում են համագործակցության տարբեր ծրագրեր․ օրինակ՝ ուսանողների փոխանակում և կրթաթոշակներ երկու երկրների բուհերում։ Բացի այդ, քննարկվում է նաև Գյումրի–Կարս երկաթուղու վերաբացումը, և այդ հարցով արդեն աշխատանքային խումբը մի քանի հանդիպում է անցկացրել։

Միաժամանակ նշվում է, որ ընտրություններից առաջ, երբ քաղաքական իրավիճակը այնքան էլ նպաստավոր չէ իշխանությունների համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը փորձում են արագ քայլեր անել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Որոշ փորձագետներ զգուշացնում են, որ եթե սահմանը շտապ բացվի, դա կարող է բերել լուրջ և հետագայում դժվար փոխվող հետևանքների՝ կապված Հայաստանի անվտանգության հետ։