339 դիտում, 5 ամիս առաջ - 2026-03-27 08:09
Քաղաքական խաղադաշտ

Որևիցե մեկը թող չխաբնվի մեր դաստիարակությանը. Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին

Որևիցե մեկը թող չխաբնվի մեր դաստիարակությանը. Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, թե երեկվա միջադեպը կազմակերպված է եղել, նաև գիտի, թե ում կողմից։

«Գիտեմ, թե որտեղից է ուղղորդված»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանը նշեց, թե եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իր գործողությունների մեջ ինչ-որ բան կա՝ վստահ է՝ գործի կանցնեն։

«Իսկ եթե գտնեն այն կողմի մարդկանց գործողությունների մեջ բան կա՝ իրենք կգործեն»,- նշեց ԱԺ նախագահը։

Սիմոնյանը նշեց, որ որևիցե մեկը թող չխաբնվի իրենց դաստիարակությանը, իրենց կանոնագրքին, օրենքի նկատմամբ հարգանքին։

«Սա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր»,- ընդծեց նա։

Հիշեցնենք՝ երեկ հերթական աղմկահարույց միջադեպն էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. ԱԺ նախագահը, ի պատասխան իրեն հայհոյող քաղաքացուն, ինքը ևս հայհոյել էր նրան։

Միջադեպից հետո ոստիկանները բերման էին ենթարկել քաղաքացուն. նա «Համահայկական ճակատ»-ի նախագահ Արսեն Վարդանյանն է։