1962 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-06 12:16
Քաղաքական խաղադաշտ

Նարեկ Կարապետյանը խոսել է երեկվա միջադեպի մասին

Նարեկ Կարապետյանը խոսել է երեկվա միջադեպի մասին

Երեկվա գործընթացին անդրադառնալու կարիք չկա, իրավիճակը հարթվել է։ Մենք ունենք որոշում՝ չանդրադառնալու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին։

Հարցին՝ ՔՊ-ի կողմից սադրանքները կշարունակվեն՝ Կարապետյանը զերծ մնաց մեկնաբանություններից։ Անդրադառնալով փոխնախագահի ընտրություններից ակնկալիքներին, հարցին՝ ՔՊ-ն կքվեարկի՞ Արամ Վարդևանյանի օգտին՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ վայելեցին Վարդևանյանի պրոֆեսիոնալիզմը, դիվանագիտական ճիշտ մոտեցումը և ինստիտուցիոնալ այն մոտեցումը, որ նա պատկերացնում էր ԱԺ զարգացման մասին։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրի համար գնահատելի կլիներ, որ նման պրոֆեսիոնալիզմի մարդ լինի ԱԺ նախագահի տեղակալ։

Ինչ վերաբերում է հանձնաժողովի նախագահի թեկնածուներին, ապա Կարապետյանը նշեց, որ կա տեսլական։ Իշխանությունների հետ այդ մասով քննարկումներ չեն եղել։