414 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-01 11:10
Քաղաքական խաղադաշտ

Մանրամասներ՝ Փաշինյան-Պուտին հանդիպման վերաբերյալ

Մանրամասներ՝ Փաշինյան-Պուտին հանդիպման վերաբերյալ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր նախատեսված հանդիպման ձևաչափի վերաբերյալ։

Այսօր կկայանան հայ-ռուսական բանակցություններ, որոնց ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն երկկողմ օրակարգի, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացման հետ կապված հարցեր։

«Դրանից հետո Պուտինը և Փաշինյանը շփումները կշարունակեն դեմ առ դեմ՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով»,- մանրամասնել է Պեսկովը։