«Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանը այցելել է ՀՀ տարբեր մարզեր, հանդիպումներ է ունեցել ժողովրդի հետ։
Հիշեցնենք, որ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը վերկուսակցական հարթակ է, որը միավորում է տարբեր մտածողություններ, փորձ ու տեսակետներ։ Այստեղ յուրաքանչյուր միտք կարևոր է, յուրաքանչյուր կարծիք՝ լսելի ու արժեքավոր։
Քննարկումների, առաջարկների ու համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորվել է ծրագիր, որը ծնվել է մարդկանցից և ուղղված է նրանց արժանապատիվ կյանքի ապահովմանը։
«Առաջիկայում թիմի անդամներն ու խորհրդանշական գնացքը շրջելու են հանրապետության բոլոր մարզերում՝ յուրաքանչյուր համայնք հասցնելով մեր հայրենակիցների մասնակցությամբ ձևավորված լուծումները»,- տեղեկանում ենք «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության էջից։





