Այսօր Փարիզում մեկնարկել է աշխարհի 25 երկրների ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողովը, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին և նպաստել ազգային ներուժի զորաշարժին։ Այս մասին գրել է Իշխան Սաղաթելյանը.
«Մեր երկրի առջև ծառացած օրհասական մարտահրավերների պայմաններում Սփյուռքի ռազմավարական դերը դառնում է անփոխարինելի։ Այս օրերին քննարկումների կենտրոնում են լինելու՝
Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր հորիզոններն ու առկա ճգնաժամի հաղթահարումը,հայկական ինքնությանը սպառնացող մարտահրավերների հաղթահարման գործում ազգային կառույների և Հայ Առաքելական եկեղեցու դերակատարություն համահայկական միասնական օրակարգի ձևավորումը»։