426 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-23 09:13
Քաղաքական խաղադաշտ

Խորովածը մեր կենցաղի, մեր կյանքի անբաժանելի մասն է. Նիկոլ Փաշինյան

Խորովածը մեր կենցաղի, մեր կյանքի անբաժանելի մասն է. Նիկոլ Փաշինյան

Ապրիլի 25-ին Հայաստանում նշվելու է Քաղաքացու օրը։ Այդ օրը Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրել է Ամիրյան փոցող՝ «խորոված փարթի» անելու։

Փաշինյանը կարծում է, որ խորովածը մեր կենցաղի, մեր կյանքի անբաժանելի մասն է։

«Փողոցն էլ մեր երկրի անբաժանելի մասն է, ի՞նչն է դիսկոմֆորտը, ենթադրենք, եթե «կրիվետկա փարթի» անեինք, կասեիք՝ «մի րոպե, բա մեր երկրի ինքնությունը, մեր ավանդույթները»»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փաշինյանը չի պատկերացնում որևէ ընտանիք, որ առիթներին խորոված չի անում։

«Դուք ձեր տներում խորոված չեք անո՞ւմ, ի՞նչն է պրոբլեմը»,- հավելեց նա։