1320 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-06 15:34
Օրենքի դաշտում

Շուտով խափանման միջոցներ կկիրառվեն․ Աննա Վարդապետյանը՝ Վեդու մանկապղծության դեպքի մասին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գլխավոր դատախազից հետաքրքրվեց, թե կառույցն ինչ է արել Վեդիում տեղի ունեցած մանկապղծության դեպքի առնչությամբ։ 
Պատգամավորի հարցին ի պատասխան, Աննա Վարդապետյանն ասաց, որ վարույթը գտնվում է գլխավոր դատախազության ուշադրության ներքո։ 

«Շատ շուտով խափանման միջոցի մասով ձեր հարցադրումը դուրս կգա, մենք նման դեպքերով ավելի խիստ խափանման միջոցների ենք գնում, որովհետեւ շատ դեպքերում այս արարքները կատարվում են ազատազրկման վայրերից։ Ունենք դեպքեր, որի մասին դուք չգիտեք։ Այդ անձինք գործել են ՔԿՀ-ից և ստացված դրամական միջոցները կոնվերտացրել այլ անձանց միջոցով»,- ասաց Վարդապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում