1791 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-30 13:08
Օրենքի դաշտում Հայաստանով մեկ

Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր չի եղել. Մանասյանը՝ աղմուկ հանած դեպքի մասին

«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձավ Ջերմուկի զորամասում բռնության ենթարկվելու մասին ահազանգած զինծառայողի դեպքին՝ նշելով, որ այցի ընթացքում դաժան ծեծի հետքեր չեն արձանագրվել, սակայն դեպքը պահանջում է բազմակողմանի ուսումնասիրություն։

Ըստ նրա խոսքով՝ ինքը զինծառայողին այցելել է բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ։

«Որպես այդպիսին՝ դաժան ծեծի հետքեր մենք չենք արձանագրել։ Բայց չեմ ուզենա, որ այս հարցին վերաբերվենք միայն որպես ֆիզիկական բռնության ենթարկված լինելու կամ չլինելու դեպքի, որովհետև այստեղ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն։ Պետք է հաշվի առնել նաև տվյալ անձի հոգեկան առողջության վիճակը»,- ասաց նա։

Մանասյանի կարծիքով, հանդիպման ընթացքում կաշկանդվածություն կարծում է, որ չի եղել։ Ամեն դեպքում բարձրացված բոլոր հարցերն արդեն արձանագրվել են։ Պետք է փորձեն ամեն ինչ դիտարկել փաստերով։

«Դեպքը շատ զգայուն է, և բոլորս պետք է այնպես վարվենք, որպեսզի այդ տղան, ով հետագայում նաև քաղաքացիական կյանք է ունենալու, չհայտնվի խոցելի կամ թիրախավորված իրավիճակում»,-ընդգծեց Մանասյանը: