450 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-06 13:17
Ի՞նչ է ուզում ժողովուրդը

Բոլորը այրվեցին մեքենայի մեջ, ես էլ գետնին ընկած վառվում էի. ողջ մնացած զինվորի բացառիկ հարցազրույցը

Աննա Իվանյանի խոսքով՝ դեպքի պահին զինվորները օդում հստակ ԱԹՍ-ների ձայներ են լսել:Նրա պնդմամբ՝ զինվորները ցանկացել են չշարժվել, սակայն Անդրանիկ Վերանյանը հրահանգել է նստել մեքենան և շարժվել։

«Այսօր իմ տղան 25 տարեկան կլիներ։ Ես մի տղա ունեի, և իմ տան դուռը փակ մնաց։ Չգիտեմ՝ ինչ ասեմ, արդեն ամեն ինչ ասված է»,- ասել է նա։

Իվանյանի խոսքով՝ Վերանյանը չի ընդունում մեղադրանքը, մինչդեռ ողջ մնացած զինծառայողներից մեկը պնդում է, որ նա տեղյակ է եղել իրավիճակից և հրահանգել է զինվորներին շարժվել։

«Բոլորը լսել են օդում կրակոցների ձայները։ Զինվորներն ասել են՝ օդում ԱԹՍ-ներ կան, բայց Վերանյանը պնդել է՝ շարժվեք»,- նշել է Աննա Իվանյանը։

Նա հայտնել է, որ ակնկալում է՝ Վերանյանը կընդունի իր մեղքը և կկրի համապատասխան պատիժը։

Թող մեղքն իր վրա վերցնի ու գնա նստի»,- ասել է զոհված զինծառայողի մայրը։