795 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-18 21:25
Հայաստանով մեկ

18+ Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի «ուդառի» տակ ընկած Արթուր Օսիպյանը

18+ Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի «ուդառի» տակ ընկած Արթուր Օսիպյանը

Արթուր Օսիպյանին արցախցիները, ինչպես նաեւ մենք՝ լրագրողներս շատ լավ ենք ճանաչում։ Արցախում տեղի ունեցած աղետի տարբեր փուլերում Օսիպյանն աչքի է ընկել գործող իշխանությունների դիրքորոշումները պաշտպանող հայտարարություններով՝ նույնիսկ Արցախի շրջափակման ամենածանր օրերին։ 

Արցախի հանձնումից եւ հայաթափումից հետո Օսիպյանը Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց կազմակերպում էր ակցիաներ՝ տեղի ունեցածի պատասխանատվությունը փորձելով բարդել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյան վրա։ Այդ ընթացքում նա հաճախ էր հանդես գալիս իշխանական թեզերին համահունչ խոսույթով, ինչի պատճառով հանրության մի հատվածի կողմից ընկալվում էր որպես «նիկոլական», իշխանության ակտիվ քարոզիչ։ 

Այսօր Արթուր Օսիպյանն իր կամքից անկախ վիճաբանության մեջ մտավ Նիկոլ Փաշինյանի հետ։ Արդյունքում ձերբակալվեց։ Նիկոլ Փաշինյանի հետ փաստացի բարձր տոնով խոսելու համար Արթուր Օսիպյանը ձերբակալվեց։ Իշխանական դաշտին մոտ համարվող անձն այժմ հայտնվել ճնշումների ու իրավապահների ուշադրության կենտրոնում։ Բավականին զարհուրելի պատկեր է․ մարդ, ով երկար ժամանակ պաշտպանում էր իշխանության քաղաքական գիծը և թիրախավորում ընդդիմախոսներին, այսօր արդեն նույն համակարգի «ուդառի» տակ է հայտնվել։ Ինչ խոսք, Արթուր Օսիպյանի օրինակը պետք է դաս լինի Փաշինյանի աջակիցների եւ մերձավորների համար, քանզի գալիս է պահը, երբ «համակարգը խժռում է անգամ յուրայիններին»։