Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բոլորը ծնկի իջան, կանգնած մնացին միայն Աննա Հակոբյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նշենք, որ նախօրեին այս նույն եկեղեցում մատուցված ճրագայուլցի պատարագի ժամանակ հնչել է Վեհափառ հայրապետի անունը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին՝ ժամը 13:30-ին, բոլորին հրավիրել է ուխտերթի: Այն մեկնարկելու է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից և շարունակվելու է մինչև Սուրբ Կաթողիկե եկեղեցի: