«Իշխանություն»\nլրատվականի տեղեկություններով՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող Արարատի մարզի «Ջի\nԹի Բի Սթիլ» հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարանում օրերս\nպայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով դադարեցվել է մետաղաձուլարանի աշխատանքը։\n
\n\nՊարզվել է, որ\nգործարանին հանձնված մետաղե ջարդոնի մեջ եղել են պայթուցիկ նյութեր։ Դեպքից հետո\nմետաղաձուլարանի աշխատակիցները զննել են հանձնված մետաղը և հայտնաբերել հարյուրավոր\nկիլոգրամների պայթուցիկներ, այդ թվում՝ ականանետային արկեր։ Մեր տրամադրության տակ\nհայտնված լուսանկարները փաստում են այդ մասին։
\n\n«Իշխանության»\nտեղեկություններով՝ մինչ օրս չի հաջողվել պարզել այն քաղաքացու ինքնությունը, ով\nպայթուցիկ նյութերով մետաղը հանձնել է գործարան։ Ավելին՝ իրավապահ մարմինները դեպքի\nմասին մինչ օրս տեղեկացված չեն։«Իշխանությանը» ՆԳՆ-ից ասացին, որ դեպքի վերաբերյալ\nորևէ ահազանգ կամ հաղորդում չեն ստացել։
\n\nՄենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ\nԳրիգոր Տեր-Ղազարյանից, սակայն մեզ հայտնեցին, որ նա Հայաստանում չէր։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ այս գործարանը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող զենք է արտադրելու, այդ թվում նաեւ հրետանային արկեր։
\n\nՆԳՆ-ն հայտարարում է ապօրինի\nզենք-զինամթերքի դեմ պայքարի մասին, մինչդեռ քաղաքացիներն իրենց տներում նման ծավալի\nպայթուցիկ նյութեր են պահում, եւ այդ ամենը մնում է չբացահայտված։


Լիա Սարգսյան