«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պարզաբանել է այսօր Էդգար Ղազարյանի տեղափոխությունը նիստերի դահլիճում։«Իմ նախաձեռնությամբ՝ խմբակցությունը որոշել է որոշակի տեղափոխություններ անել, հաշվի ենք արդել աշխատանքային պրոցեսը և նպատակահարմարությունը։
Հաշվի առնելով որ մեր առջև բազմաթիվ խնդիրներ կան դրված ժողովրդի կողմից, կարծում եմ, այն, թե ով ում կողքն է նստած համալսարանական, խոսույթ է։ Բայց տեղափոխությունը միայն մեր մոտ չի եղել, նաև ՔՊ-ում է եղել։
Նման տեղափոխություններ էլի լինելու են և չպետք է սա մեր քաղաքական քննարկման առօրյայի մաս լինի։
Ամեն դեպքում՝ նստեցումը իմ որոշումն ու նախաձեռնությունն է եղել առաջին օրվանից»։