1035 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-18 16:44
Քաղաքական խաղադաշտ

«Առողջապահության ոլորտում պրակտիկ փորձ չունի»․ Աբրահամյանը՝ Բադալյանի թեկնածության առաջադրման մասին

«Առողջապահության ոլորտում պրակտիկ փորձ չունի»․ Աբրահամյանը՝ Բադալյանի թեկնածության առաջադրման մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ԱԺ նիստում հարց ուղղեց Տարոն Չախոյանին՝ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լուսինե Բադալյանի մասնագիտական փորձի վերաբերյալ։

Աբրահամյանը նշեց, որ Բադալյանի կենսագրությունից չի երևում առողջապահության ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ և հարցրեց՝ ինչի հիման վրա է ՔՊ խմբակցությունը որոշել առաջադրել նրա թեկնածությունը։

Չախոյանը պատասխանեց, որ Բադալյանն առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովում աշխատանքի բավականաչափ մեծ փորձ ունի։

Աբրահամյանը հակադարձեց՝ նշելով, որ խոսքը բժշկական կենտրոններում և բուժհաստատություններում աշխատանքի մասին է, և Բադալյանի փորձը, ըստ ներկայացված կենսագրության, սահմանափակվում է ԱԺ առողջապահության հարցերով հանձնաժողովում աշխատանքով։

Չախոյանը պատասխանեց․ «Մենք ընտրում ենք առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ և ոչ թե որևէ բժշկական կենտրոնի տնօրեն»։