468 դիտում, 10 ամիս առաջ - 2025-11-25 08:43
Քաղաքական խաղադաշտ

Տեր, անսասան պահիր դու միշտ\nՔո իսկ հիմնած Մայր Աթոռ․ Տեր Բենիամինը

Տեր, անսասան պահիր դու միշտ\nՔո իսկ հիմնած Մայր Աթոռ․ Տեր Բենիամինը

Տեր Բենիամին քահանա Ծատուրյանն իր աջակցությունն է հայտնել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն ու Կաթողիկոսին

«Միանալով հոգևոր եղբայրներիս իմ որդիական խոնարհումս և հավատարմությունս եմ բերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ազգընտիր Հայրապետիս։\nԱմեն հայի սրտից բխած,\nԼսիր այս ձայն, ով Աստված.\nԵրկար կյանք տուր Հայրապետին,\nԵրկար օրեր Հայոց Հոր.\nՏեր, անսասան պահիր դու միշտ\nՔո իսկ հիմնած Մայր Աթոռ»,-նշել է Տեր Բենիամինը։\n

Տեր Բենիամինը Մասյացոտնի թեմից է, որի առաջնորդը՝ Գևորգ Սրբազանը, կիրակի օրը տնօրինում  էր Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պատարագը։ Այդ պատարագին թեմի քահանան չհնչեցրեց Կաթողիկոսի անունը։ Իշխանություն լրատվականն ի թիվս այլ հարցրերի այդ օրը Գեւորգ Սրբազանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ինքը կողմ է Փաշինյանի այն հայտարարությանը, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա Վեհարանից։ Թեմի առաջնորդը չպատասխանեց որեւէ հարցի, այդպիսով իր համերաշխությունը հայտնելով Նիկոլ Փաշինյանին։