Երգչուհի Սիրուշոն հայտնել է, որ Աբովյան փողոցում գտնվող «PREGOMESH»-ի խանութի ցուցափեղկին տեղադրված, ժամանակին մեծ քննարկումների առիթ դարձած խաչը հեռացվում է։
«Երբ խաչի թեման աղմուկ էր բարձրացրել, երեխաների վերականգնողական կենտրոններից մեկից նամակ ստացանք, որ եթե այն հանենք, պատրաստ են սիրով ընդունել։ Մենք որոշել էինք հնարավորինս երկար պահել այն, բայց այսօր ինքներս բերեցինք խաչը կենտրոն։ Բացի այդ, հենց այդ խաչի հասույթից առանձնացված գումարն էլ տրամադրեցինք այստեղ վերականգնվող երեխաներին»,-ասաց Սիրուշոն:
Ըստ նրա` իրենց համար ամենամեծ ուրախությունն այն է, որ կարողանում են օգտակար լինել մարդկանց, և սա նաև իրենց թիմի ու հաճախորդների աշխատանքի արդյունքն է:
Սիրուշոն ընդգծեց, որ խաչն այսուհետ կտեղադրվի երեխաների վերականգնողական կենտրոնում՝ շարունակելով կրել իր խորհրդանշական նշանակությունը։
Մանրամասները՝ տեսանյութում