Հայկական սպորտային ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ Գագիկ Ծառուկյանին ՀԱՕԿ-ից հեռացնելու ՔՊ-ական իշխանության նախաձեռնած գործընթացը միայն ներքաղաքական հաշվեհարդար չէ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ սա նաեւ ադրբեջանական կողմի վաղեմի ցանկությունն է, որը հիմա փորձում են իրականացնել Փաշինյանի իշխանությունների միջոցով։
Գաղտնիք չէ, որ մի շարք մարզաձեւերում հայ մարզիկները տարիներ շարունակ գերազանցում են ադրբեջանցիներին, իսկ ՀԱՕԿ-ի ներկայիս ղեկավարության պայմաններում հայկական սպորտը պահպանել է իր կոշտ ու հայրենասիրական դիրքորոշումը։
Ավելին, սպորտային շրջանակներում հիշում են, որ ամիսներ առաջ միջազգային մրցաշարերից մեկի ժամանակ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները բացահայտ դժգոհել ու սպառնացել էին, թե Հայաստանի Օլիմպիական կոմիտեում «շուտով փոփոխություններ» են լինելու։
Հիմա, երբ իշխանությունները ակտիվացրել են Ծառուկյանի դեմ գործընթացները, շատերի մոտ հարց է առաջանում՝ սա իսկապե՞ս պատահական համընկնում է։
Եվ ամենաուշագրավն այն է, որ թիրախում հենց այն մարդն է, որի ղեկավարության տարիներին հայկական սպորտը ոչ միայն միջազգային հարթակներում արդյունքներ է գրանցել, այլեւ չի խոնարհվել ադրբեջանական ճնշումների առաջ։
Շատերը պատահական չեն համարում, որ հենց ընտրություններից առաջ սկսվեց ՀԱՕԿ-ի դեմ այս արշավը։ Ադրբեջանին վաղուց էր խանգարում հայկական սպորտի ներկայիս ղեկավարությունը, որովհետեւ այնտեղ չեն ունեցել այն «ճկունությունը», որը այսօր ունի գործող իշխանությունը քաղաքական շատ հարցերում։
Ու հիմա, երբ իշխանությունները մեկը մյուսի հետեւից հարվածում են ՀԱՕԿ-ին, ավելի ու ավելի շատ մարդիկ են համոզվում, որ սա ոչ միայն ներքին քաղաքական պայքար է, այլ նաեւ արտաքին պատվերի կատարում։
Հատկապես այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը ամիսներ առաջ արդեն ակնարկել էր, որ Հայաստանի Օլիմպիական կոմիտեում «փոփոխություններ» են լինելու։