«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Ախուրյանում Ռոբերտ Քոչարյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ քաղաքացիներից մեկը մտահոգություն հայտնեց, որ որոշ ընդդիմադիր գործիչներ ու Սյունիքի համայնքապետեր ճնշումների հետևանքով անցել են Նիկոլ Փաշինյանի կողմը։
Ի պատասխան քաղաքացու մտահոգությանը՝ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց ցուցակը կազմելու սխալներն ու բացթողումները՝ նշելով, որ իշխող ուժի գործադրած ճնշումներին ու քրեական գործերին ոչ բոլորն են դիմացել, սակայն 29 հոգանոց ֆրակցիայից եղել է ընդամենը մեկ կորուստ՝ Գեղամ Նազարյանը։
Երկրորդ նախագահն անդրադարձավ նաև մարզերի խնդիրներին՝ քննադատելով Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը, որը հարվածում է խոպանչիներին։ Ըստ նրա՝ իշխանությունն ամեն ինչ կենտրոնացնում է Երևանում, իսկ գյուղերում միայն մայթ սարքելով ժողովրդին խաբում են, մինչդեռ գյուղատնտեսությունը անկում է ապրում։
«Ես երբեք իմ կյանքում թույլ չեմ տվել որևէ քայլ, որի համար կամաչեմ պատմել իմ զավակներին ու թոռնիկներին։ Իմ կյանքի բանաձևն է՝ մի՛ արա մի բան, որի համար հետո կամաչես»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։