1371 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-20 12:27
Քաղաքական խաղադաշտ

Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք. Հայր Ռուբեն

Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք. Հայր Ռուբեն

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է.

«Դատարկ քվեն երբեք դատարկ չի մնում:

Անտարբերությունը նույնպես ընտրություն է։

Երբ մարդը հրաժարվում է իր պատասխանատվությունից, նրա լռության տեղը լրացնում են ուրիշների կամքն ու որոշումները։

Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք ոչ միայն մեր անձնական կյանքի, այլև պետության ճակատագրի համար։

Քվեատուփի առաջ կանգնած մարդը միայն քաղաքացի չէ․ նա իր խղճի, հավատքի և սերունդների ապագայի վկան է»: