1503 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-14 18:56
Քաղաքական խաղադաշտ

ԲՀԿ–ն դուրս մնաց խորհրդարանից․ ԿԸՀ-ն ամփոփեց արդյունքները

ԲՀԿ–ն դուրս մնաց խորհրդարանից․ ԿԸՀ-ն ամփոփեց արդյունքները


«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում ամփոփեց Ազգային ժողովի հերթական ընտրությունների վերջնական արդյունքները:

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հրապարակած պաշտոնական արձանագրության համաձայն՝ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 58%-ը։ Խորհրդարան անցնելու 4%-անոց շեմին ամենամոտը կանգնած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պաշտոնական թվերով պակասել է ընդամենը 0.01% ձայն։

Քվեարկության ընդհանուր պատկերը թվերով՝

• Ընտրողների ընդհանուր թիվը ըստ ցուցակների՝ 2,506,826
• Քվեարկության մասնակիցների թիվը՝ 1,476,769 (58%)
• Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 16,210
• Անճշտությունների գումարային չափը՝ 4,331

Ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերի միջև քվեները բաշխվել են հետևյալ հաջորդականությամբ․

• «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 726,819 քվե (49.74%)
• «Հայաստան» դաշինք՝ 144,983 քվե (9.92%)
• «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 58,287 քվե (3.989%)
• «Միասնության թևեր» կուսակցություն՝ 33,537 քվե (2.29%)
• «Հայաստանի շնորհակցություն»՝ 30,642 քվե (2.09%)
• «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցություն՝ 25,758 քվե (1.76%)
• «Հանրապետություն» կուսակցություն՝ 15,808 քվե (1.08%)
• «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 7,439 քվե (0.51%)
• «Հանուն հանրապետության» դաշինք՝ 6,754 քվե (0.46%)
• ԱԺԲ համահայկական կուսակցություն՝ 5,481 քվե (0.37%)
• «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 5,269 քվե (0.36%)
• «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 3,406 քվե (0.23%)
• «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ)՝ 3,143 քվե (0.21%)
• Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցություն՝ 2,671 քվե (0.18%)
• «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն՝ 2,551 քվե (0.17%)
• «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն՝ 2,181 քվե (0.14%)
• «Քոչարի Ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»՝ 1,986 քվե (0.13%)
• Ռեֆորմիստների կուսակցություն՝ 1,425 քվե (0.09%)