1995 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-23 14:39
Քաղաքական խաղադաշտ

Ժողովուրդն այլևս չի հանդուրժելու կամքի խեղաթյուրում. Ավինյանը՝ ընտրակաշառքի փորձերի մասին

Ժողովուրդն այլևս չի հանդուրժելու կամքի խեղաթյուրում. Ավինյանը՝ ընտրակաշառքի փորձերի մասին

2026 թվականի ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն այլևս չի հանդուրժելու ընտրակեղծիք, ընտրակաշառք և քաղաքացիների կամքի խեղաթյուրում։ Այս մասին գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այո՛, այս ընտրություններում եղել են նման փորձեր, սակայն քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը մերժեց դրանք։

Մեզ հարցնում են՝ ինչո՞ւ այդ ուժերը դուրս չմղվեցին ընտրապայքարից։ Որովհետև եթե դա տեղի ունենար, տարիներ շարունակ լսելու էինք, թե իբր իրենց թույլ չեն տվել հաղթել»։