252 դիտում, 45 րոպե առաջ - 2026-10-22 10:38
Օրենքի դաշտում

Ստեփանավանի ընտրակաշառքի գործով 14 ձերբակալվածներից 10-ի նկատմամբ կալանք և տնային կալանք է կիրառվել

Ստեփանավանի ընտրակաշառքի գործով 14 ձերբակալվածներից 10-ի նկատմամբ կալանք և տնային կալանք է կիրառվել

Խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ, որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մնացած մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ»,- ասացին կոմիտեից։